Լրահոս 24/7

Պետություն-մասնավոր հատված երկխոսության մեջ առկա է մեծ ներուժ. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30֊ին Իջևան քաղաքում մասնակցել է «Պետություն – մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկումը կազմակերպվել էր Էկոնոմիկայի նախարարության գործընկերությամբ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից անցկացվող «Իննոֆեստ» միջոցառման շրջանակներում։

Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև հանրայնացնել բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակն ու հնարավորությունները։

«Պետություն֊մասնավոր հատված երկխոսության մեջ առկա է մեծ ներուժ մեր երկրի բիզնես միջավայրը բարելավելու համար, ուստի մենք կազմակերպեցինք այս պանելային քննարկումը, որպեսզի լսենք գործարարների խնդիրները, հավաքագրենք և անցնենք դրանց լուծմանը», ֊ նշել է Վահան Քերոբյանը։

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, միջազգային, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև ԻննոԻջևան նորարարական հանգույցի պաշտոնական բացումը։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

16 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

17 hours ago