Լրահոս 24/7

Լեհաստանը ցանկանում է երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայել

Լեհաստանի կառավարությունը ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայմանը:

Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է РИА Новости-ն։

«Պայմանավորված հանգամանքով, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում, մենք առավել ևս դիմում ենք ՆԱՏՕ-ին, որպեսզի մասնակցենք Nuclear Sharing ծրագրին»,- հայտարարել Է վարչապետը:

Հունիսի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Մոսկվան առաջին միջուկային լիցքերը հասցրել է Բելառուս:

Մինչ այդ Պուտինը հստակեցրել էր, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը հնարավոր է այն դեպքում, եթե սպառնալիք ստեղծվի պետության տարածքային ամբողջականության համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ բացասական է վերաբերվում մարտավարական միջուկային զենքը որպես միջուկային զսպման միջոց կիրառելու գաղափարին:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնում ռուսական միջուկային ուժերի տեղակայման հարցում որևէ փոփոխություն չեն արձանագրել:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

4 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

8 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

8 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

8 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

8 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

9 hours ago