

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով խնդրին ծանոթ մարդկանց։
Նրանց խոսքով՝ առաջիկայում սպասվում է Սպիտակ տան վերջնական որոշումն այդ հարցում։ Հաստատվելու դեպքում զինամթերքը կարող է ներառվել Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթում՝ արդեն հաջորդ ամիս:Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ կասետային զենքը կարող է օգնել ուկրաինացի զինվորականներին:
CNN-ը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները 2016 թվականին սկսել է աստիճանաբար դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը, քանի որ դրանք պարունակում են հարյուրավոր փոքր «կասետային ռումբեր», որոնք հաճախ ռազմի դաշտում մնում են չպայթած՝ վտանգ ներկայացնելով քաղաքացիական անձանց համար:
Հեռուստաալիքը պարզաբանել է, որ այդ պատճառաբանությամբ ԱՄՆ-ը նախկինում դժկամություն է ցուցաբերել կասետային զենք տրամադրելու հարցում: Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսն օրենսդրական սահմանափակումներ է մտցրել նաև այս տեսակի զենքի փոխանցման հնարավորության վերաբերյալ։
Այնուամենայնիվ, աղբյուրները CNN-ին հայտնել են, որ նախագահ Բայդենը կարող է վերացնել սահմանափակումը:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…