Լրահոս 24/7

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ոստիկանությանը բռնության մեջ մեղադրող փաստաբան Կ. Ալավերդյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 30-ին, ընդունել է փաստաբան Կարեն Ալավերդյանին։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որոնց համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել էր քննարկման ընթացակարգ։

Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

Հանդիպման ընթացքում փաստաբանը հայտնել է իր մտահոգությունները կապված քրեական վարույթի, այդ թվում՝ սեղմ ժամկետներում նախաքննության իրականացումն ապահովելու վերաբերյալ։ Ներկայացված լրացուցիչ տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

13 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago