Լրահոս 24/7

Մեր խնդիրն է ի ցույց դնել ՀՀ-ի ունեցած առավելությունները. Արշակյան

Հայաստան տեղափոխված բազմահազար օտարերկրացիների համար կարիք կա հայոց լեզվի ուսուցման որակյալ և մատչելի դասընթացների (այս մասին մատնանշում են հենց Հայաստան տեղափոխված ընկերությունների ղեկավարները):

Միևնույն ժամանակ միջանկյալ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ օտարերկրացի երեխաների ուսուցման կազմակերպումը։

Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով օրերս Երևանի բարերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իր կողմից ավելի վաղ արված գրառման արձագանքներին:

«Հետաքրքրությամբ կարդացի երեկվա իմ նկարի տակ արված բոլոր մեկնաբանությունները և ցանկանում եմ արձագանքել․

1. Հայաստանի հանրապետության օրենքները պետք է պահվեն առանց բացառության. սա քննարկման ենթակա չէ։ Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները նման խնամքով են վերաբերվում օրենքներին և դրանց նկատմամբ իրականացնում են քաղաքացիական վերահսկողություն։ Համոզված եմ, որ վերահսկողական մարմինները նույնպես աչալուրջ են այս հարցում։

2․ Հայաստանում ստեղծված իրավիճակը իր բնույթով յուրահատուկ է։ Բազմահազար օտարերկրացիների ներհոսքը հավելյալ քայլերի կարիք է առաջացնում՝ համապատասխան նոր գործիքակազմ և միջավայր ստեղծելու տեսանկյունից։ Որպես օրինակ կարող եմ մատնանշել, որ Հայաստան տեղափոխված բազմահազար օտարերկրացիների համար կարիք կա հայոց լեզվի ուսուցման որակյալ և մատչելի դասընթացների(այս մասին մատնանշում են հենց Հայաստան տեղափոխված ընկերությունների ղեկավարները), միևնույն ժամանակ միջանկյալ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ օտարերկրացի երեխաների ուսուցման կազմակերպումը։

3. Նախորդ գրառման մեջ կարևորել եմ հատկապես ծառայություն մատուցող մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքը։ Շատ կարևոր է, որ Հայաստանը օտարերկրացիների համար դառնում է ապրելու և աշխատելու նախընտրելի երկիր։ Սա խոսում է մեր հասարակության հյուրասիրության, հանդուրժողականության, ծառայությունների հասանելիության, ինչպես նաև պետական քաղաքականության արդյունավետության մասին։

Մեր խնդիրն է ի ցույց դնել Հայաստանի ունեցած առավելությունները և որևէ միջադեպի պատճառով չստվերել վերոնշյալը, իսկ օրենքի գերակայության հաստատման տեսանկյունից անշուշտ քայլեր կան ձեռնարկելու, և համապատասխան մարմինները հետևողականորեն պետք է զբաղվեն բարձրաձայնված խնդիրներով»,- գրել է Արշակյանը։

Թիվ 1

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

2 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

3 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

4 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

4 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

4 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

4 hours ago