Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի, ՀՀ կառավարության շահագրգիռ գերատեսչությունների և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Սևանի թերակզում գտնվող հիդրոօդերևութաբանական կայան, որտեղ ծանոթացել են տեղադրված նոր ավտոմատ կայանի հնարավորություններին։
«Այցի նպատակն էր՝ ներկայացնել Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի արդյունքները։
Ինչպես տեղում ներկայացրեց ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ» տնօրեն Լևոն Ազիզյանը, ծրագիրը բարելավել է եղանակի կանխատեսման և հիդրոօդերևութաբանական մոնիտորինգի ազգային ծառայությունը՝ հնարավորություն տալով ավտոմատ դիտակայանների և ինտեգրված թվային տվյալների բազայի ինտեգրման միջոցով ապահովել հավաստի և ժամանակին տեղեկատվություն։ Այն նաև նպաստել է սելավների ռիսկերի մոդելավորման ազգային և տարածաշրջանային կարողությունների հզորացմանը, բարելավել է կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և ռեսուրսների արդյունավետ կառավարման համայնքային կարողությունները:
2022 թվականի մարտից Հայաստանում մեկնարկած ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել ժամանակակից 11ավտոմատ և թվայնացված օդերևութաբանական կայան, որից 5-ը Գեղարքունիքի մարզում։ Կայանները թույլ են տալիս առավել օպերատիվ և հուսալի օդերևութաբանական տեղեկատվություն ստանալ։
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա նախագահ Թրամփի հետ․ «Մենք նրա…
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան՝ 23 կմ) մարտի…
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը համաձայնագիր են կնքել,…
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը փոփոխություններ են առաջարկել «Էներգետիկայի մասին» օրենքում: Ծովինար…
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ…