Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը համաձայնագիր են կնքել, որով կարգավորում են երկու կողմերի միջև առևտրային ու տնտեսական հարաբերություններում առաջացող հարկային խնդիրները:
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում և ունի երկու հիմնական նպատակ՝ կանխել եկամուտների կրկնակի հարկումը և նվազեցնել հարկային խոչընդոտները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի և Հոնկոնգի միջև առևտրի ու ներդրումների վրա: Այն նպաստում է ձեռնարկատիրության խթանմանը՝ ստեղծելով ավելի շահավետ և մրցակցային պայմաններ օտարերկրյա ներդրումների համար, ինչպես նաև ապահովում է կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ այս փաստաթուղթը միջազգային պայմանագիր է, որը գերակայություն ունի Հայաստանի օրենքների նկատմամբ և ավելի քիչ է փոփոխվում, քան ազգային օրենսդրությունը: Համաձայնագրով նախատեսվում է նաև համագործակցություն երկու կողմերի հարկային մարմինների միջև:
Այս համաձայնագրի վավերացումը կօգնի զարգացնել Հայաստանի և Հոնկոնգի միջև տնտեսական կապերը՝ խթանելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի, տեխնոլոգիաների և մարդկանց տեղաշարժը: Օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել:
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…
Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին հակահետևակային ականներ կտեղադրի՝ «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։ Այս մասին…
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…