Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել տրանսպորտի նախարարության, Դաշնային մաքսային ծառայության (FTS) և այլ գերատեսչությունների աշխատակիցներին՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեծացնելու համար։
Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը հուլիսի 19-ին նախարարների կաբինետի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, թե ինչպես է բարելավվում անցակետերի աշխատանքը։ Նրա խոսքով, այն վայրերում, որտեղ դժվար է երթևեկությունը, ինչպես Վերին Լարսում, լրացուցիչ անցուղիներ են ստեղծվում։
«Այս մասին հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սոչիում մենք նրան տվել ենք համապատասխան խոստումներ, որոնք խստորեն կատարվել են։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մաքսավորներին, ովքեր տրանսպորտի նախարարության և այլ գերատեսչությունների մասնագետների հետ միասին ակտիվ մասնակցություն են ունեցել՝ ապահովելու, որ առնչվող բոլոր հարցերը Վերին Լարսի տարողունակությանը, լուծվեն»,- նշել է ՌԴ վարչապետը։
Դավիդովն իր հերթին խոսել է այն մասին, թե ինչպես են ընթանում համատեղ աշխատանքները Վերին Լարսում։
«Հայ գործընկերները մեզ օգնում են նաև համակարգել աշխատանքը վրացի գործընկերների հետ, որոնց հետ մենք, մասնավորապես, պայմանավորվում ենք, թե ինչպես մեքենաները միմյանց հանձնել հսկողության»,- ասել է նա:
Միշուստինը նշվածն անվանել է «առողջ համագործակցություն» ու նշել, որ առաջին հերթին պետք է մտածել այն մարդկանց մասին, ովքեր տուժում են, եթե նման մեխանիզմները չեն գործում, հերթեր են կանգնում, ժամանակ վատնում, իսկ ձեռնարկատերերը գումարներ են կորցնում։
Ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումները կատարվում են ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսի սահմանային անցակետով։
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա նախագահ Թրամփի հետ․ «Մենք նրա…
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան՝ 23 կմ) մարտի…
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը համաձայնագիր են կնքել,…
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը փոփոխություններ են առաջարկել «Էներգետիկայի մասին» օրենքում: Ծովինար…
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ…