Միացյալ Թագավորության Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիսիա Քիրնսը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել խստացնել սահմանափակումները «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության նկատմամբ և այն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին գրել է Reuters-ը։
Հանձնաժողովն 82 էջանոց զեկույց է հրապարակել Աֆրիկայում «Վագների» գործունեության վերաբերյալ։
Ըստ Քերնսի՝ բրիտանական նախարարների կաբինետը ցույց է տալիս «վհատեցնող թյուրիմացությունն» այն մասին, թե ինչպես են «Վագներականները» Եվրոպայից դուրս ազդեցություն պահում աֆրիկյան երկրներում: «Այն պայմաններում, երբ ցանցը մեծամասամբ խոցելի է, իսկ ժամանակը գնում է, եկել է գործելու ժամանակը»,- ասել է նա։
Քերնսի խոսքով՝ կառավարությունը չի ունեցել համապատասխան ռազմավարություն, ու ջանքեր չեն ««Վագների» խնդիրը լուծելու ուղղությամբ»։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, գործակալության հետ զրույցում մեկնաբանելով կոմիտեի ղեկավարի խոսքերը, ասել է, որ Լոնդոնը կոշտ պատժամիջոցներ է կիրառել «Վագների», նրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինի, ինչպես նաև ընկերության մի քանի հիմնական հրամանատարների դեմ։
«Մեծ Բրիտանիան շարունակում է աշխատել դաշնակիցների հետ՝ ամբողջ աշխարհում «Վագների» ապակայունացնող գործունեությունը զսպելու համար»,- ընդգծել է բրիտանական ԱԳՆ-ն։
Հուլիսի 20-ին ՄԹ-ն պատժամիջոցներ է կիրառել Մալիում և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում «Վագների» հրամանատարներ Իվան Մասլովի և Վիտալի Պերֆիլևի, ինչպես նաև Կոնստանտին Պիկալովի դեմ, որին անվանել է Պրիգոժինի «աջ ձեռք»։
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա նախագահ Թրամփի հետ․ «Մենք նրա…
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան՝ 23 կմ) մարտի…
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը համաձայնագիր են կնքել,…
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը փոփոխություններ են առաջարկել «Էներգետիկայի մասին» օրենքում: Ծովինար…
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ…