Հասարակություն

Երևանի լուսավորության համակարգը կարդիականացվի

Երևանում օգոստոսի 1-ից արտաքին լուսավորության համար կսահմանվի նոր ժամային գրաֆիկ։ Ամռանն ու աշնանը լուսավորությունը կլինի մինչև ժամը 2։00-ը, իսկ ձմռանն ու գարնանը` 1։00-ը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այժմ բոլոր վարչական շրջաններում ակտիվ աշխատանքներ են կատարվում արտաքին լուսավորության վերականգնման առումով։ Հին նատրիումային տեսակի լուսատուները փոխարինվում են նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով։ Արդեն 5500-ից ավելի լուսատուներ փոխվել են։

«Արդեն Նուբարաշենում ամբողջությամբ տեղադրվել  են ԼԵԴ տեսակի լուսատուներ, որոնք օգնում են էներգախնայողության հարցում։ Արդյունքները տեսանելի են։ Փողոցներ ունենք, որտեղ հնարավոր է նոր լուսատուներով ունենալ մինչև 70 տոկոս էներգախնայողություն»,-ասաց Անդրանիկ Թևոսյանը։

ԼԵԴ տեսակի լուսատուների տեղադրումն ուղեկցվում է նաև հենասյուների, մալուխների նորացման աշխատանքներով։ Դրանք էլ իրենց հերթին բերում են էներգավթարների, համակարգի խափանումների դեպքերի կրճատման։ Այս փոփոխություններով պայմանավորված՝ գույքի կառավարումն ավելի դյուրին է դառնում։

Առաջիկայում սպասվում է հեռակառավարման համակարգի արդիականացում, աշխատանքներն արդեն սկսվել են։ Առաջիկա օրերին, որպես պիլոտային ծրագիր, այն կգործարկվի Նուբարաշենում։ Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ այս նոր համակարգը կօգնի ավելի հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները։

«Այսօր ինչ տեսնում եք մեր աշխատանքներում՝ կապված է մարդկային գործոնի հետ։ Զանգը ստանում ենք, արձագանքում ենք, խումբ ենք ուղարկում վթարի վայր։ Հիմա նոր համակարգով մենք ամեն շարժ տեսնելու ենք՝ կապված թե վթարների, թե գողությունների հետ։ Դա էլ ենթադրում է արագ արձագանք մեր կողմից»,-ասաց Անդրանիկ Թևոսյանը։ Նա հորդորով դիմեց քաղաքացիներին, որ սրտացավ լինեն ու լուսատուները չգողանան, չվնասեն։

Պիլոտային ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում նախատեսվում է նոր համակարգը 1 տարվա ընթացքում գործարկել բոլոր վարչական շրջաններում։ 

Թիվ 1

Recent Posts

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

1 min ago

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

4 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

17 mins ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

25 mins ago

Զինված հարձակում Անկարայում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել…

29 mins ago

Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի…

32 mins ago