Հասարակություն

Խոսքի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները պետությունն ու պետականությունը ցինիկ քննարկումների հարց դարձնելու համար չեն

Քաղաքական լրագրության ոլորտն անհնար է պատկերացնել առանց քաղաքագիտական գիտելիքների ու կրթության։ Այս ոլորտում ուղիղ հնչեցրած միտքն ու ասելիքի տողատակերը փակ ցիկլում չեն շրջանառվում, այլ հասանելի են հասարակության լայն շերտերից մինչև երկրի հետ բանակցող թշնամիներ, ոչ բարեկամ դաշնակիչներ ու հնարավոր միջնորդ երրորդ կողմեր։ Հետևաբար՝ թե՛ հարցադրումը, թե՛ արձագանքն ու մեկնաբանությունների շեշտադրումները պետք է հաշվի առնեն մի շարք կարևոր նրբություններ:
Քաղաքական լրագրողը չի կարող խեղկատակության վերածել պատերազմի մեջ գտնվող երկրի կարևորագույն հարցերի քննարկումը՝ ճակատագրական պահին։ Խոսքի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները պետությունն ու պետականությունը ցինիկ քննարկումների հարց դարձնելու համար չեն։
Եվ որքան էլ ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու, բայց և այնպես՝ պետության առաջին դեմքերի հանրային հաղորդակցության հարցերով զբաղվողները պետք է հիմնավոր քայլեր ձեռնարկեն՝ առնվազն չնույնադասելու հակապետական քաղաքական շահեր սպասարկող ծախու գրչակներին քաղաքական վերլուծություն գեներացնող լրագրողների հետ։ Սա է պատճառը, որ լրագրությունը կորցնում է իր նշանակությունը, հանրային վստահությունն ու հարգանքը։

Թիվ 1

Recent Posts

Գագիկ Ղազինյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման…

12 mins ago

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ ապօրինի գույքի գործով հայցադիմում է ներկայացվել

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

21 mins ago

Կոնջորյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հարցի մասին

Նորմալ քննարկումներ են, կարծում եմ, որ դա շատ բնական է, և իշխող ուժը մշտապես տարբեր…

31 mins ago

Պուտինն առաջարկել է քննարկել տարածաշրջանային սուր հակամարտությունների կարգավորումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային սուր հակամարտությունների…

37 mins ago

Արարատյան դաշտում սպասվում է մինչև 5 աստիճան ցուրտ

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան,…

48 mins ago

Անիմացիոն ոլորտի լավագույն մասնագետները՝ «ՌեԱ» փառատոնի MarAni հարթակում

Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի միջոցառումների շարքը։ Անիմացիոն մեծ…

1 hour ago