Արցախ
29.07.2023

Ձերբակալված արցախցու աղջիկը հերքում է Բաքվի մեղադրանքները

Ձերբակալված արցախցու աղջիկը հերքում է Բաքվի մեղադրանքները

«Անցակետում բոլորի անձնագրերը ստուգում և հետ էին վերադարձնում, իսկ հայրիկիս անձնագիրը վերցրեցին և հետ չտվեցին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է այսօր ադրբեջանցիների կողմից ձերբակալված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

Նրա խոսքով՝ երբ Կարմիր Խաչի ներկայացուցիչները փորձել են ճշտել, թե ինչում է խնդիրը, պատասխանել են, թե հինգ րոպեից անձնագիրը կվերադարձնեն։

«Հինգ րոպեն դարձավ կես ժամ, հետո ասացին, որ հայրիկիս տանում են հարցաքննեն, որից հետո հետ կբերեն։ Պնդեցի, որ ես էլ իր հետ գնամ, բայց չթողեցին։

ԿՄԿԽ-ի ներկայացուցիչը պնդեց, որ երկու հոգով գնան, բայց թույլ չտվեցին, գնաց խմբի ղեկավարը, որը 10 րոպեից վերադարձավ։ Նրան մեքենայից հանել են դուրս և տեղափոխել այլ մեքենա և վերադարձել մեզ մոտ, իսկ հայրիկիս տարել են անհայտ ուղղությամբ»,- ասում է Ծովինար Խաչատրյանը։

Նա նշում է, որ իրենց ոչ մի բացատրություն չեն տվել, միայն ասել են, որ 10 րոպեով են հարցաքննելու։

Անդրադառնալով Ադրբեջանի մեղադրանքներին, Ծովինար Խաչատրյանը հերքեց դրանք․ «Դա զրպարտանք է, նա ոչ մի մարտ չի ղեկավարել։ Խորհրդային Միության տարիներին վարորդ է աշխատել։ Չեմ հասկանում, թե ինչ մեղադրանքներ են ներկայացնում»։

Նրա խոսքով՝ հայրը առողջական լուրջ խնդիրներ ունի, նրա սիրտը պետք է վիրահատեին։ Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում։

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, որն իբր մասնակցել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է