Լրահոս

Էդ լոբբինգը դադարեցրեք, ոչ մեկ ինձ մոտ չմտնի, չասի՝ ձկնաբուծարանները կփակվեն, թո՛ղ փակվեն․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ձկնաբուծարանների փակ ցիկլի անցնելու որոշման մասին, որը պետք է եկող տարվանից ուժի մեջ մտնի։

Ըստ Փաշինյանի՝ հիմա շշուկով խոսակցություններ են հնչում այն մասին, որ այդ որոշումն իրականանալի չէ և որ այն կարող է բերել ձկնաբուծարանների սնանկացմանը։

Գործադիրի ղեկավարը համաձայն չէ այս տրամաբանության հետ։ Նա այստեղ ուշադրություն հրավիրեց առաջին հերթին հենց սննդի անվտանգությանը։

«Մեզ հարց պետք է տանք՝ այդ ձկնաբուծարնենրում, երբ ձկի բտման պրոցես է տեղի ունենում, շուկայում հայտնված ապրանքը որքանո՞վ է համապատասխան սննդի անվտանգության կանոններին, դա ի՞նչ ազդեցություն է ունենում մեր առողջապահական համակարգի վրա, մեր առողջության վրա։ Ես համաձայն չեմ այն տրամաբանության հետ, որ պատանդի կարգավիճակով պետք է անընդհատ որոշումներ կայացնենք և փոխենք։ Մենք 1,5 տարի առաջ ենք որոշում կայացրել և մարդկանց ժամանակ տվել, որ ներդրումներ անեն։ Իսկ ո՞վ է ասել, որ պետք է եկամուտներ ստանան և կասկածելի ապրանք թողարկեն, հետո էլ շանտաժի ենթարկեն, թե կսնանկանանք։ Դա ձեր ռիսկն է»,- դիմելով ձկնաբույծներին՝ ասաց գործադիրի ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ պետք է հաշվարկել, թե տարեկան որքան ջուր ենք վատնում և ինչքան ձուկ արտադրում։ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե նման հաշվարկ արվե՞լ է, հետո էլ իր հնչեցրած հարցին ի պատասխան շեշտեց, որ լուրջ հաշվարկ այս հարցով չի արվել։

«Ոչ ոք չի հաշվում՝ բա պետությունն ինչքա՞ն կորցրեց, այ դա է ջրի նկատմամբ վերաբերմունքը․ որ ջուրը մտավ լողավազան դարձավ ձուկ և գնաց կորավ։ Տասնյակ տարիներ, միլիարդներ են պետք այդ ջրային ռեսուրսները վերականգնելու համար։ Ես հստակ ասել եմ՝ այդ որոշումը չի փոխվելու, պետք է առանձնացնենք ձկնաբուծությո՞ւն է, թե՞ ջրերի վատնում։ Փակվելու են, թո՛ղ փակվեն, նախարարին ասել եմ, որ ասի ձկնաբույծներին, որ որոշումը չի փոխվելու։ Ոչ ոք իրենց իրավունք չի տվել պետական ռեսուրսն օգտագործել՝ կասկածելի որակի ապրանք շուկա նետելու համար»,-պնդեց Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը հանձնարարեց սննդի անվտանգության տեսչությանը խիստ վերահսկողություն սահմանել՝ արդյոք ձկնաբուծարանում արտադրված ձուկը համապատասխանում է սննդի անվտանգության ստանդարտներին։

«Էդ լոբբինգը դադարեցրեք, ոչ մեկ ինձ մոտ չմտնի, չասի՝ ձկնաբուծարանները կփակվեն, թո՛ղ փակվեն, որոշումը չի հետաձգվելու»,-զգուշացրեց Փաշինյանը։

Թիվ 1

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

8 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

9 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

9 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

9 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

10 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

10 hours ago