Քաղաքականություն

Բայրամովը պատասխանել է ՄԱԿ ԱԽ նախագահողին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշում է, որ առաջընթաց կա Հայաստանի հետ խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների մասին ապագա համաձայնագրի մի շարք հոդվածներում:

«Կայացած բանակցությունների ընթացքում կողմերը կարողացել են հարթել տարաձայնությունները և առաջընթացի հասնել ապագա երկկողմ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի մի շարք հոդվածների շուրջ», – նշում է Բայրամովը:

Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնել է հուլիսի 20-ին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահողին ուղղված նամակում:

«Այս վճռական պահին միջազգային հանրության համար առավել քան երբևէ կարևոր է մերժել Հայաստանի կողմից իրականացվող մանիպուլյացիայի փորձերը և համոզել Երևանին՝ վերջապես դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունները, զերծ մնալ նրա ներքին գործերին միջամտելուց և փոխարենը բարեխղճորեն մասնակցել հակամարտությունից հետո հարաբերությունների կարգավորման բանակցություններին», – ընդգծել է Բայրամովը:

ԱԳ նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Այս առումով Ադրբեջանը նախկինի պես ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացին»,- նշել է Բայրամովը:

Թիվ 1

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

8 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

9 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

9 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

10 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

10 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

10 hours ago