

Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ կներդրվեն առավելագույն ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:
Փոխվարչապետը բարձր է գնահատել տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Ֆրանսիայի դերակատարությունը՝ հատուկ ընդգծելով նաև Լաչինի միջանցքի շուրջ ութ ամիս շարունակվող և վերջին երկու ամիսներին բացարձակ արգելափակման հետևանքով հումանիտար աղետը կանխելուն ուղղված Ֆրանսիայի հասցեական հայտարարություններն ու ջանքերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար աղետի հարցով ՄԱԿ ԱԽ-ում գումարված արտահերթ նիստի շրջանակներում։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Ֆրանսիայի՝ փոխգործակցությունը խորացնելու և երկկողմ օրակարգը համագործակցության նոր ուղղություններով լրացնելու հանձնառությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ երկկողմ տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ։
Բարձր է գնահատվել նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ոռոգման համակարգերի արդիականացման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում՝ կարևորելով նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…