Լրահոս 24/7

ԼՂ հայերը կարող են լուրջ ֆիզիկական կամ հոգեկան վնասներ կրել․ Խուան Մենդես

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նիստին խոսել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին։

«Լեռնային Ղարաբաղում ներկայումս տիրող իրավիճակում ես ցանկանում եմ նշել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշման չիրականացումը որպես ցուցիչ, որը պահանջում է վաղ նախազգուշացում և հնարավոր ցեղասպանության կանխարգելում:

Իմ վերլուծությունների էպիկենտրոնում միջազգային հանրության կանխարգելման պարտականություններն են:

Լաչինի միջանցքի կանխամտածված շրջափակումը, ընդդեմ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման, ազդարարում է այն մեծ հավանականության մասին, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը մոտ ապագայում կարող են «լուրջ ֆիզիկական կամ հոգեկան վնասներ կրել» (Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «բ» կետ):

Ներկայացվող արդարացումները, շրջափակման ժխտումը և այլընտրանքային ճանապարհների առաջարկը՝ սնունդ տրամադրելու նպատակով, հաստատում են Ադրբեջանի բացահայտ չենթարկվելը Միջազգային դատարանի որոշմանը։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

6 hours ago