Արցախը պետք է հայտարարի կարգավորման իր պարամետրերն ու սկզբունքները. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է.

«Երբ Արցախը հանրայնացնում է «լավրովյան առաջարկները», զուգահեռ պետք է հայտարարի կարգավորման իր պարամետրերն ու սկզբունքները:

Ավելին, Արցախը պետք է թերևս հայտարարի, որ պատրաստ է այդ առաջարկների շուրջ խոսակցություն սկսել ոչ միայն Ադրբեջանի, այլ առաջարկը ստացած ցանկացած սուբյեկտի հետ, և նույնիսկ Հայաստանի, որին ևս պետք է առաջարկները ներկայացնել պաշտոնապես:

Իհարկե միամտություն կլինի կարծել, թե առաջարկների և քննարկումների պատրաստակամության հանրայնացումից հետո Բաքուն, կամ որևէ այլ կողմ պաշտոնապես նստելու է Արցախի հետ քննարկման:

Պարզապես, դա կարող է լինել պատասխանատվության առարկայական միջավայր ձևավորելու նվազագույն քայլ, որ կանի Արցախը:

Հազիվ թե Ստեփանակերտը չի գիտակցում դա, պարզապես հարցն այն է, թե որքանով է արցախյան հասարակական-քաղաքական վերնախավը պատրաստ իր լիարժեք պատասխանատվությանը, այլ ոչ թե ազգային-ազատագրական կամ հայրենասիրական պաթոսով ներքին «հաշիվներ մաքրելուն»»:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

19 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

3 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

3 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago