Լրահոս 24/7

Թևանյանը հանդիպել է տաքսու վարորդների հետ ու քննարկել դաշինքի առաջարկները

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է տաքսու վարորդների հետ ու քննարկել դաշինքի առաջարկները։

Ի հակադրություն ՀՀ կառավարության մտադրության՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մտցնել նոր հարկատեսակ, որն, ակնհայտորեն, կբարձրացնի տաքսի ծառայության գինը՝ «Մայր Հայաստանն» առաջարկում է հետևյալ մոդելը․ «Ցանկացած բիզնես գործունեություն, որի շրջանառությունը չի անցնի տարեկան 30 մլն դրամը, պետք է ընդհանրապես ազատվի հարկերից, իսկ տարեկան մինչև 180 մլն դրամ շրջանառության դեպքում վճարի տարեկան 1 տոկոս շրջանառության հարկ։ Այս առաջարկը նախատեսվում է 10 տարվա համար»։

Անդրանիկ Թևանյանը հավելեց, որ կոնկրետ տաքսի ծառայության լիցենզիան պետք է ներառի տեխզննումը, բժշկական վճարումը և անկանխիկ վճարման հնարավորությունը։

Սրանով կֆիքսվի շրջանառությունը և տրամաբանական կդառնա մինչև 30 մլն դրամ շրջանառության դեպքում հարկերից ազատելը, իսկ մինչև 180 մլն դրամի դեպքում՝ 1 տոկոս շրջհարկ գանձելը։

Տաքսիստները՝ որպես ընթացիկ խնդիր, առանձնացրին տաքսիների կայանման վայրերն այլ մեքենաների զբաղեցնելու դեպքում պատժի խստացումը։ Նրանք հավանության արժանացրին դաշինքի առաջարկը՝ բոլոր բիզնեսների համար իսկապես հավասար դաշտ ստեղծելու մասին։

Անդրանիկ Թևանյանը նաև ընդգծեց, որ այս ամենն իմաստ կունենա և իրականություն կդառնա միայն ամբողջական իշխանափոխության պարագայում։ Նա կոչ արեց միանալ «Մայր Հայաստանին» և մասնակցել դաշինքի՝ ամբողջական իշխանափոխության ծրագրին։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

7 hours ago