Լրահոս 24/7

Ստեփանակերտում ակցիա է կազմակերպվել

Այսօր՝ օգոստոսի 30-ին, մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ողջույնի ու շնորհակալության խոսք են հղել Ֆրանսիային՝ Արցախ բերվող հումանիտար օգնության համար։

«Արցախպրես»-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Արմինե Հայրապետյանն ասել է, որ այս ծանր ու վճռորոշ պահին արցախցիների համար անչափ կարևոր է Ֆրանսիայի աջակցությունը։

«Փաստորեն, այսօր գործնական քայլ կատարվեց, և Փարիզի քաղաքապետը հասավ մինչև Կոռնիձոր։ Ճանաչելով մեր թշնամուն՝ սպասելի էր, որ Անն Իդալգոն չէր կարողանալու հատել անցակետը։ Բայց, ամեն դեպքում, հույս ունենք, որ սա նոր քաղաքական քայլերի սկիզբ կդառնա։

Դրա համար պարզապես ուզում ենք շնորհակալություն ասել Ֆրանսիային, Փարիզի քաղաքապետին, պատվիրակության բոլոր անդամներին, ովքեր արդեն իրենց հստակ քաղաքական գնահատականը տվել են Արցախի տոտալ շրջափակմանը։ Փարիզի քաղաքապետը նշել է, որ սա էթնիկ զտում է, որ Արցախի ժողովուրդը հիմա բանտում է, պատվիրակության անդամները Ալիևին ագրեսոր են կոչել»,-նշել է Ա. Հայրապետյանը։

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը քաղաքապետարանի անունից շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի` Ստեփանակերտի քույր քաղաքներին։

«Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ղեկավարած պատվիրակության նախաձեռնության համար անչափ շնորհակալ ենք` այս ծանր օրերին Արցախի ժողովրդի կողքին կանգնած լինելու համար։ Իրոք, պետք է նշել, որ ամբողջ աշխարհում Ֆրանսիան այն երկիրն է, որը ոչ թե վախենում, այլ նախաձեռնում է նմանատիպ քայլեր։ Համոզված եմ` մեր բարեկամական ու համագործակցային կապը երբևէ չի ընդհատվի»,-նշել է Ս. Թամրազյանը։

Ակցիան շարունակվել է Ազատամարտիկների պուրակում տեղադրված Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակի մոտ՝ ֆրանսերենով շնորհակալական խոսքեր հղելով բարեկամ երկրին։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

24 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago