Լրահոս 24/7

Համահայկական ամառային 8-րդ խաղերն ավարտվեցին

Գառնիում տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի փակման պաշտոնական արարողությունը։

Խաղերի անցկացման հովանավորն էր Ֆասթ Բանկը։

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո անցկացվող խաղերին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից երկու շաբաթով Հայաստան էին ժամանել 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկներ։

Նրանց 80%–ից ավելին առաջին անգամ էր հայրենիքում։ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, մարզիկներին, մարզասերներին հայրենիքում համախմբելու նպատակով, Օլիմպիական խաղերի սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ անցկացվող Համահայկական խաղերում այս տարի մարզիկները 19 մարզաձևում պայքարեցին մեդալների 107 հավաքածուի համար։

Ընդհանուր առմամբ, մեդալներ նվաճեցին 15 պետությունների 48 քաղաքների ներկայացուցիչներ։

Ամենաշատ մեդալները բաժին հասան Երևանի պատվիրակներին։ Մեդալներից բացի՝ խաղերի ընթացքում սահմանվեցին նաև մի քանի մրցանակներ․ Լավագույն պատվիրակություն, Արդարացի խաղ, Մարզական ոգի և արիություն, Լավագույն քաղաք և այլն։

Միջոցառման ընթացքում մի շարք գործիչներ պարգևատրվեցին Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալներով։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցելու համար պարգևատրվեց նաև Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը։

Ըստ արարողակարգի՝ Վահե Բադալյանին Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալը հանձնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Համահայկական խաղերն անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 1987-1988թթ., ու հիմա անկասկած կարելի է ասել, որ այն հաջողել է և լիովին կատարում է ստանձնած առաքելությունը՝ Հայաստանում տարբեր մարզաձևերի զարգացման գաղափարի շուրջ միավորում է աշխարհասփյուռ հայ մարզիկներին ու մարզասերներին, նպաստում հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը։

Որպես հովանավոր՝ Fast Bank-ի համար կարևոր էր լինել Համահայկական ամառային 8-րդ խաղերի կողքին, խթանել տարբեր մարզաձևերի զարգացումը թե՛ մայրաքաղաք Երևանում, թե՛ մարզերում և նպաստել սպորտի միջոցով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը։

Թիվ 1

Recent Posts

Հայտնի է՝ 23-ամյա քաղաքացու կողմից երեք մեքենաների հրկիզման մոտիվը

2024թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում…

19 mins ago

Լիբանանում տուժածների շրջանում հայեր չկան. դեսպան

Լիբանանում իսրայելական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված…

21 mins ago

Հայաստանը՝ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը, որին…

40 mins ago

2024-ին Հայաստանում կարմրուկով վարակման 553 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝…

1 hour ago

Կրեմլը դատապարտել է «Հըզբոլլահի» առաջնորդի սպանությունը և Լիբանանի վրա հարվածները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտում է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան…

1 hour ago

«Զելենսկին ԱՄՆ-ում չի հասել իր նպատակներին». WSJ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ կատարած այցի ընթացքում չի կարողացել հասնել Վաշինգտոնի աջակցության ավելացմանը. գրում…

1 hour ago