Լրահոս 24/7

Մեկ տարի հետո երթևեկությունը այլ մակարդակի ենք բարձրացնելու. Թանդիլյան

Առաջիկա օրերին մեր միջազգային գործընկերները կժամանեն Երևան՝ քննարկելու Երևանի ճանապարհային երթևեկության խնդիրները և սկսելու աշխատանքը՝ դրանց լուծելու ուղղությամբ։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Ճանապարհային երթևեկության խնդիրներն ամեն օր ուղեկցում են մեզ։

Խցանումներ, օդի աղտոտվածություն, վթարներ, վիրավորներ, մահեր…Այս խնդիրները տարեցտարի շատանում են, լուծումներն էլ՝ բացակայում։

Յուրաքանչյուր դեպքից հետո հիշում ենք այս մասին ընդամենը մի քանի օր և շարունակում ապրել նույն վիճակում»,- գրել է նա։

Ըստ նրա՝ ճանապարհային երթևեկության խնդիրների կարգավորումը լուրջ վերլուծությունների և աշխատանքի կարիք ունի և «մենք չենք նախատեսել այս հարցին անդրադառնալ սիրողական մակարդակով, այլ արդեն մի քանի ամիս է քննարկումներ ենք ունենում միջազգային հեղինակավոր կառույցների հետ, որոնք ունեն լուրջ փորձ նման խնդիրների կարգավորման մասով»։

«Մեզ համար շատ կարևոր է նաև “Vision O” հայեցակարգի ներդրումը, որը նպատակ ունի ավտովթարներից մահացության թիվը հասցնել 0-ի:

Առաջիկա օրերին մեր միջազգային գործընկերները կժամանեն Երևան՝ քննարկելու Երևանի ճանապարհային երթևեկության խնդիրները և սկսելու աշխատանքը՝ դրանց լուծելու ուղղությամբ։

Նախնական քննարկման համաձայն՝ ընդամենը մեկ տարի հետո Երևանի ճանապարհային երթևեկությունը բոլորովին այլ մակարդակի ենք բարձրացնելու՝ զերծ այսօրվա խցանումներից, հարյուրավոր վիրավորներից և զոհերից»,- գրել է Թանդիլյանը։

Թիվ 1

Recent Posts

«Բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր…

3 mins ago

«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ…

19 mins ago

Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել…

33 mins ago

«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ

Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում. հայտարարել է «Վրացական երազանք»…

39 mins ago

Անհնար է նաեւ ունենալ մասնակի անվտանգություն. Աթանեսյան

ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի ելույթում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հակադարձել է համաձայնեցված նախաբանի եւ…

53 mins ago

Ադրբեջանցի գործարարը կարող է ՌԴ-ից վտարվել. Աթանեսյան

ՌԴ Արխանգելսկի մարզի «ադրբեջանական համայնքի ղեկավար» Թառլան Գասիմովը հայտնվել է սկանդալային իրավիճակում: Ինչպես Բաքվի լրատվամիջոցներն…

1 hour ago