

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից։
«Հայաստանում շինարարական ընկերության տնօրենները դժգոհում են, որ մասնագետների՝ շինարարների, եռակցողների, պատշարների կարիք ունեն»,- ասել է նա։ Փաշինյանի խոսքով, պարզվել է, որ Գորիսում շինարարական աշխատաները ժամկետում չեն կատարվում, որովհետև մատակարարողը չի հասցնում քար տեղափոխել։
Փաշինյանը հայտնեց, որ հիմա Իրանից են Գորիս քար ներկրում, որ շինաշխատանքները կատարեն։
Կառավարության ղեկավարն այնուհետև շարունակեց պատմել շինարարական ընկերությունների ղեկավարների հետ խոսակցությունները։
«Շինարարական ընկերության տնօրենը վրդովված ասում էր՝ ինձ մեղադրում են, որ շինաշխատանքները ժամանակին չեմ կատարում, բայց 6-րդ կարգի եռակցող մատների վրա կարելի է հաշվել Հայաստանում:
Նաև ասում է՝ կարևոր հանգույցների եռակցումը ես ուրիշ մարդու չեմ կարող վստահել, դրա համար այդ եռակցողը գնում մի տեղ է աշխատում, հետո գնում է այլ հատվածում աշխատում, դրանից հետո՝ մեկ ուրիշ տեղ։ Ուր գնում ենք, մեզ ասում են՝ եռակցողի, խառատի կարիք ունեն»,- ասել է Փաշինյանը։
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…