Լրահոս 24/7

Անդրեասյանն անդրադարձել է դասագրքերի տպագրության խնդրին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե նախարարությունը բավարար քանակությամբ 10-րդ դասարանի համար դասագրքերի հայտեր չի ստացել։ Նրա խոսքով, Հայաստանում 10-րդ դասարանի նոր դասագրքերի ներդրումը կհետաձգվի 2024 թ.։

«Մյուս դասարաններում, կարելի է ասել, ճնշող մեծամասնությամբ դասագրքերն ունենք։ Դրանք արդեն էլեկտրոնային տարբերակով հասանելի են։ Դրանց մի մասը այս սեպտեմբերի 1-ին արդեն կլինեն դպրոցներում, մյուս մասը` սեպտեմբերի ընթացքում։

Հիշեցնեմ, որ խոսքը` 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների դասագրքերի մասին է, մյուս դասարանների դասագքրերը դեռևս չեն փոխվում»,- ասել է Անդրեասյանը կառավարության այսօրվա նիստում։

Նախարարի խոսքով` արդյունքում ՀՀ դպրոցներում աշխատանքի կազմակերպման որոշակի խնդիր կլինի, սակայն նախորդ օրերին շատ ինտենսիվ աշխատել են դպրոցների հետ ու ընթացքում էլ ինտենսիվ կապի մեջ կլինեն ուսուցիչների հետ։

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ նոր չափորոշիչը ներդրվել է 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերում, որոնք փորձարկվել են Տավուշի մարզում ու ստացված արդյունքներից նախարարությունը գոհ է, այդ պատճառով 2023. սեպտեմբերից դրանք ներդվրում են հանրապետության բոլոր դպրոցներում։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

8 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago