Categories: Հայաստան

Քաղաքացուն պատճառվել է գույքային վնաս. որոնվում է տեսանյութում պատկերված տղամարդը (Տեսանյութ)․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքը դիտավորությամբ վնաս պատճառած  անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 11-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի քաղաքի Պուշկինի փողոցում գործող խանութ-սրճարանի  21-ամյա մենեջերից այն մասին, որ  նույն օրը, ժամը 03:00-ի սահմաններում անհայտ անձը դիտավորությամբ ոտքով հարվածել և  կոտրել է վերոնշյալ հասցեում  գործող խանութ-սրճարանի  մուտքի ապակյա դուռը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ  21.05.19 թ.-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն  կատարած անձին:

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

editors

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

21 mins ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

32 mins ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

51 mins ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

1 hour ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

1 hour ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

1 hour ago