Categories: Մշակույթ

«Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ եվրոպական աշխարհահռչակ բեմերում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն արդեն հասցրել է զարմացնել Գերմանիայի և Լիտվայի պահանջկոտ հանդիսատեսին: Շրջագայությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Այն համընկել է նաև ՀՀ անկախության 28-ամյակին:

Համերգաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Բեռլինի «Կոնցերտ հաուս» հեղինակավոր դահլիճում ՀՀ Անկախության տոնին նվիրված երեկոյի ընթացքում երգչախումբը ներկայացել է հայ և արտասահմանյան դասականների ստեղծագործություններով: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Միխայել Ռոթը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ  Սմբատյանը:

Իր խոսքում դեսպանը նկատել է, որ անկախության 28 տարիների ընթացքում մեծացել է մի սերունդ, ի դեմս երգչախմբի երեխաների, որը Հայաստանի լուսավոր ապագայի երաշխիքն է:
«Այս երեխաները Հայաստանի մշակութային դեսպաններն են, ովքեր իրենց անջնջելի ձեռագիրն են թողնում մեր հարուստ մշակութային ժառանգության մեջ»,-նշել է դեսպանը:
Երգչախումբը սեպտեմբերի 29-ի ելույթ կունենա նաև Լայպցիգի աշխարհահռչակ Գևանդհաուս համերգադահլիճում, հաջորդ օրը՝ Հալլեում:

Լիտվայում երգչախումբը համերգներով հանդես է եկել Տրակայի կղզու 700-ամյա ամրոցում, Կաունասի Սուրբ Ֆրանցիսկի տաճարում և Մալետայի Մշակույթի տանը:
Վիլնյուսի Սուրբ Կատարինա եկեղեցում, որն արդեն երկար տարիներ գործում է որպես համերգադահլիճ, կայացել է երգչախմբի գալահամերգը։ Երեկոյին ներկա են եղել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պետական այրեր, մշակույթի գործիչներ։ Համերգի ավարտին հնչել է Է. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանը»՝ «Հայաստանի Փոքրիկ Երգիչների» և լիտվական հայտնի «Աժոլուկաս» և «Ուգնյալե» երգչախմբերի կատարմամբ:

Համերգներին ներկա երաժշտասերները նկատել են, որ երգչախմբի ելույթները անիրական թվացող են եղել, իսկ կատարողական վարպետությունը՝ 30-40 տարվա փորձառությամբ երաժիշտների նման:

 

 

editors

Recent Posts

Պատերազմները կավարտվեն, երբ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները հեռանան մեր տարածաշրջանից․ Խամենեի

Տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած են Միացյալ Նահանգները և եվրոպական որոշ երկրներ: Այս մասին Իրանի գերագույն…

2 mins ago

Գանտահարյանը մանրամասներ ներկայացրեց Լիբանանից՝ տագնապալի համարելով ստեղծված իրավիճակը

Միջազգայնագետ, Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը տագնապալի է համարում Լիբանանում և տարածաշրջանում ստեղծված…

5 mins ago

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հապաղելու մեջ։…

7 mins ago

«Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից». նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Գաղտնիք չէ այլևս, որ…

28 mins ago

Հիմա էլ ով չի ծուլանում, իրեն բանից անտեղյակ է ներկայացնում, բոլորի հետ «Ղարաբաղի ողբ» ողբում. Աթանեսյան

Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է «Հիմա էլ ով չի ծուլանում,…

45 mins ago

Փողերի լվացման դեպքով քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ապօրինի իրացում և…

50 mins ago