ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ս.թ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ առաջադրած մեղադրանքը բացահայտում է սահմռկեցուցիչ իրողություններ։ Դրանք բազմակի գերազանցում են Մարտի 1-ի գործով առ այսօր հայտնի բոլոր փաստերին։ Առաջադրված մեղադրանքը սպառիչ հիմնավորում է իշխանության կողմից սեփական ժողովրդի դեմ գործած մարտիմեկյան ոճիրի՝ Հայ ազգային կոնգրեսի կողմից տարիներ շարունակ ներկայացվող ճշմարտությունը։
Ըստ Հատուկ քննչական ծառայության «ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա» պարզված իրողության՝
Այս ամենը փաստում է, որ երկրում երկու տասնամյակ տիրող ռոբասերժական ռեժիմի կողմից ըստ էության վերացվել էին արդարադատության պետական ինստիտուտները։ Պետական մեքենան՝ իրավապահ կառույցները՝ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը,քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները, ինչպես նաեւ Ազգային Ժողովը, բառիս բուն իմաստով առեւանգված է եղել հանցավոր մի բանդայի կողմից, որը պետական իշխանության լծակներին տիրացել է բացառապես սեփական հարստացմանը ծառայեցնելու նպատակով։
Բացահայտված այս խայտառակ իրողությունները ծանրակշիռ լրացուցիչ իրավական հիմք են ստեղծում Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների դատական վճիռների վերանայման եւ ամբողջական արդարացման համար։
Որեւէ պետություն չի կարող գոյության երաշխիք ունենալ, որեւէ ժողովուրդ չի կարող վստահել իր պետությանը եւ ապրել այդ երկրում, եթե նման հանցագործությունները չեն բացահայտվում ու խստագույնս պատժվում։ Այս իմաստով Մարտի 1-ի գործով սահանադրական կարգի տապալման մեղադրանքով ընթացող դատավարությունը շատ ավելին է, քան անձի կամ անձերի հարց։ Գործի նախաքննությունը եւ ընթացող դատավարությունը պետք է վերադարձնի պետությունը քաղաքացուն, վերականգնի ժողովրդի հավատը պետականության եւ արդարադատության նկատմամբ եւ ստեղծի քաղաքացու իրավունքների, անվտանգության եւ արժանապատիվ կյանքի ամուր երաշխիքներ:
Հայ ազգային Կոնգրես
Եմենի հութի ապստամբները թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմական օբյեկտներին, չորեքշաբթի ասել է շարժման…
Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից. նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։ «Հիմք…
Ազգային ժողովը 60 կողմ ձայնով Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրեց Լևոն Սահակյանին: Քվեարկությանը մասնակցել…
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը՝ Իրանի կողմից Իսրայելի…
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը Transfermarkt-ի տվյալներով։ Հեղինակավոր…
ԱՄՆ-ի հարավ-արևելյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորիկն արդեն 166 մարդու կյանք է խլել և իր…