Categories: Հայաստան

«Վ․ Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011-2012թթ. ընթացքում դիմորդը դիմել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտ, սակայն հետագայում չի ցանկացել սկսել ուսումը և ավարտական դիպլոմ չի ստացել:

Մինչդեռ, 31.08.2009թ. նույն ԲՈԻՀ-ի ռեկտորը տվյալ դիմորդին ձևակերպել է որպես ուսանող և  2009-2015թթ ուսումնական տարիների ընթացքում ինստիտուտի տեղեկագրերում վերջինիս անվամբ լրացվել են  կեղծ  տվյալներ, որից հետո պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ընկերության հրամանագրքում և բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում կատարվել են կեղծիքներ, որի արդյունքում նույն դիմորդի անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմը:

Բացի այդ, պարզվել է, որ  ռեկտորը 2014-2018թթ ընթացքում ուսանողներից գանձած ուսման վարձավճարների մի մասը չի մուտքագրել ԲՈՒՀ-ի դրամարկղ, որի արդյքունքում չարամտորեն խուսափել է իր հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից՝ պետությանը պատճառելով ընդհանուր  8.921.647 ՀՀ դրամի վնաս:

2018թ. օգոստոսի 20-ին ԲՈՒՀ-ի ռեկտորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Սակայն, հետագա նախաքննության ընթացքում «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ»-ի տնօրենի կողմից պետությանը  պատճառված վնասն ամբողջությմաբ վերադարձվել է:

Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ռեկտորը  վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ տույժ և տուգանքներով հանդերձ, ուստի նրա նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ չհեռաալու մասին որոշումը վերացնելու մասին որոշման օրինակն ուրակվել է համապատասխան կառույց:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago