Լրահոս 24/7

Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Դպրոցի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից և ավարտվել 2023 թ. հուլիսին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին. տրամադրվել է 712,3 մլն դրամ:

Դպրոցի գույքի ձեռքբերման համար պետբյուջեից հատկացվել է 18 մլն 660 հազար դրամ: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման և ցանկապատման, արևային վահանների, ներքին ինժեներական համակարգերի մոնտաժման կառուցման աշխատանքները: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 180 աշակերտ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Մենք այստեղ էինք մի քանի ամիս առաջ և պայմանավորվեցինք, որ սեպտեմբերի 1-ին դպրոցը պատրաստ կլինի: Երեկ, այսօր և նախորդ օրը մենք մի քանի դպրոցներ ենք այցելել:

Երեկ չորս դպրոց այցելեցինք, նախորդ օրը՝ երկու, որոնք նորակառույց են: Այս այցերով մենք ոչ միայն մեր ուրախությունն ենք արտահայտում, այլև փորձում ենք տեսնել, թե ինչ խնդիրներ կան, որոնք պետք է լուծենք»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու:

«Այսօր մենք արձանագրում ենք, որ աշխատանք ունենք անելու: Իհարկե, բոլոր տեղերում էլ լինում են շինարարական որոշակի թերություններ, որոնք պարտադիր պետք է շտկվեն: Երեկ աշխատանքային կարգով պայմանավորվեցինք, որ ընդհանրապես սա մեր սկզբունքն է՝ առավել ևս դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չենք ունենալու:

Այսինքն՝ ամեն ինչ ճշգրիտ պետք է համապատասխանի Կառավարության սահմանած տեխնիկական առաջադրանքին»:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ գործադիրը շինարարության նոր մշակույթ է փորձում ներդնել:

«Օրինակ՝ դպրոցների մոդուլային այս նախագիծը. Հայաստանի Հանրապետությունում այս տեսակի դպրոց երբեք գոյություն չի ունեցել: Սա կարևոր նրբություն է, որը հաճախ չենք նկատում, բայց փաստ է:

Այսինքն՝ այսպիսի դպրոց, այսպիսի նախագծով, այսպիսի ճարտարապետությամբ, այսպիսի բովանդակային տրամաբանությամբ չենք ունեցել, և հետևաբար նորմալ է, որ հընթացս սովորում ենք: Առաջիկայում մենք լաբորատոր հագեցվածությանն խնդիրը կլուծենք, մարզագույքի խնդիր կա որոշ տեղերում, ոռոգման համակարգի խնդիր արձանագրեցինք: Ոչինչ, այս ամենը կշտկվի, տիպային նախագծերում էլ կանենք նաև անհրաժեշտ փոփոխություններ»:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

18 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

3 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

3 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago