Լրահոս 24/7

Ավանեսյանն ու ԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել են թվային առողջապահության ոլորտին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ:

«Թվային առողջապահության ոլորտում մեր երկրի ձեռքբերումների և հեռանկարների շուրջ այսօր զրուցել եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Պորտուգալիայում ընթացող «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովի շրջանակներում:

Ներկայացրել եմ մեր երկրի հաջողությունները թվայնացման ոլորտում։ Շատ կարևոր է, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվելու է նաև մեր փորձը։

Նշել եմ, որ թվայնացումը կարևոր գործիք է` հատկապես ԱԱՊ օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, բժիշկների լիզենցավորման բարեփոխումներն իրագործելիս:

Քննարկեցինք նաև բուժաշխատողների լիցենզավորման, բուքույրերի դերի բարձրացման և շարունակական կրթության ապահովման աշխատանքները, փորձի փոխանակման նոր գաղափարներ:

Հանս Կլյուգեն իր կողմից պատրաստակամություն է հայտնել խորհրդատվություն տրամադրել բոլոր բարեփոխումների հարցում:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով պացիենտների տեղափոխման դժվարություններին, անձանց` բուժօգնություն ստանալու իրավունքի խոչընդոտմանը և թերսնուցման պատճառով ահագնացող վտանգներին»,- տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago