

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար Տոբիաս Լինդների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:
Դեսպան Ենգիբարյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը:
Դեսպանը շեշտել է, որ շրջափակման հետևանքով ԼՂ չի մատակարարվում նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության դեղորայք, իսկ իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի:
Դեսպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգման դեպքերին:
Ընդգծվել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ իրականացնում է ցեղասպանություն և էթնիկ զտման քաղաքականություն:
Դեսպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցությանը և գոհունակությամբ արձանագրել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…