Լրահոս 24/7

Սա պայքար է հանուն ինքնության և արժանապատվության. «Ժողովրդավարական համախմբում»

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը գրում է.

«12 երիտասարդ

12 օր Երևանի

12 համայնքում

Մեզ հետ կիսելու են 12 արժեքներ, որոնք նրանք կուզեին տեսնել Երևանում

Ի՞նչ արշավ է մեկնարկել Երևանում

Այս ընտրություններն իրենց բովանդակությամբ իրականում Երևանի ավագանու ընտրություններ չեն և հարցը միայն այն չէ, որ Հայաստանի բնակչության մոտ կեսը կենտրոնացած է Երևանում, այլ նաև այն, որ Երևանն ընկալվում է, որպես համայն հայության մայրաքաղաք։

Հետևաբար` այս ընտրությունները յուրատեսակ ուղերձ է ողջ հայությանը, ուղերձ, որտեղ արտահայտված են լինելու մեր արժեքները, մեր առաջնահերթությունները, և դրանք արտահայտելու են մեր բոլորիս հավաքական դիրքորոշումը ստեղծված իրականության վերաբերյալ։

Մենք մեր ընտրությամբ ցույց ենք տալու՝ արդյոք հաշտվել ենք ստեղծված իրականության հետ և համակերպվել այս խորքային նվաստացմանն ու ստորացմանը, ու մեր խնդիրներն այլևս միայն քաղաքային են՝ հարևան փողոցի ասֆալտապատում, մետրոյի ևս մեկ կայարան, թե ընտրում ենք այլ օրակարգ՝ պայքարի ու արժանապատվության օրակարգը։

Պայքարի օրակարգի հիմքում ընկած է սեփական ճակատագրի հիմնական դերակատարը լինելու գիտակցումը և պայքարի կամքի ձևավորումը։

Այս օրակարգով սկիզբ է դրվելու խորքային փոփոխությունների, արժեքների վերաիմաստավորման, որտեղ առանցքային է երիտասարդության դերը։

12 երիտասարդներ ստանձնել են պատասխանատվություն և կրելով 12 հիմնարար արժեքներ որպես դեսպաններ 12 օր շարունակ կտարածեն այն Երևանի 12 վարչական շրջաններում և կլսեն մեր համաքաղաքացիների կարծիքները այս արժեքների և արժեքահեն ապրելակերպի մասին, արդյոք մենք դեռ այն պահպանում ենք, թե՝ կորցրել ենք։

12-ը խորհրդանշական թիվ է, հենց այս համարի ներքո է ընտրություններին բաժին ընկել մասնակցելու Ժողովրդավարական համախմբում կուսակցությանը։

Այս պայքարը սկսվում է Երևանից՝ համայն հայության մայրաքաղաքից, և, այսօր երևանցուն է տրված այդ կարևորագույն փոփոխությունը իրականացնելու բացառիկ առաքելությունը։

Մենք համախմբման կոչ չենք անում, պարզապես կոչ ենք անում յուրաքանչյուր մարդու իր տեղում չհամակերպվել մեզ պարտադրվող իրականությանը և պայքարել հանուն ինքնության և հանուն արժանապատվության, իսկ նման հասարակությունը ինքնըստինքյան համախմբված կլինի։

Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորության: Սա պայքար է հանուն ինքնության և արժանապատվության: Հաջորդիվ կներկայացնենք 12 դեսպանների հանդիպումները Երևանցիների հետ»։

Թիվ 1

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

1 hour ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

20 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

22 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

22 hours ago