Լրահոս 24/7

ՌԴ-ն հանդես է գալիս ինչպես Լաչինով, այնպես էլ Աղդամով օգնության տրամադրման օգտին

ՌԴ-ն հանդես է գալիս Լաչինի և Աղդամի «երթուղիներով» հումանիտար օգնության անխոչընդոտ հասանելիության օգտին։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք գործում ենք Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ։

Մենք հանդես ենք գալիս Լաչինի և Աղդամի երթուղիներով հումանիտար օգնության անխոչընդոտ հասանելիության օգտին և միևնույն ժամանակ կոչ ենք անում խուսափել այս հարցի անհարկի քաղաքականացումից»,- ասել է նա։

Զախարովան նաև հայտնել է, որ ռուսական կողմը արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և համապատասխան այլ գերատեսչությունների միջոցով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ գործընկերների հետ և քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

22 hours ago