Լրահոս 24/7

Խաղողի արտահանումը դժվարացել է. Քերոբյան

Խաղողի և խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է․ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան։

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ դրանց գինն արտարժույթով էապես թանկ է. «Այդ խնդիրները հանգեցրել են նրան, որ հասկացել ենք՝ կոնյակի մթերման գործում առկա է ավելի քիչ ախորժակ խաղող մթերողների կողմից, և այս տարի նախապատրաստվել են 65 հազար տոննա ավելի քիչ խաղող մթերել, քան նախկին տարիներին»։

Նա նշել է, թե խաղողի գնի ընդունելի նվազագույն գին է սահմանվել 110 դրամը. «Խաղողի մթերման դիմաց արագ վճարումներ իրականացնելու համար նախատեսել ենք միջոցառումների շարք, որ բաղկացած է հետևյալ գործողություններից․ ինչպես նախորդ տարի, խաղող մթերող ընկերությունների համար տրամադրում ենք բյուջետային երաշխիքներ, որ կարողանան արագ ու լավ պայմաններով վարկավորում ստանալ ու վճարել։

Մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող մթերողների համար. 5 հազար տոննայից ավել մթերողների համար նախատեսել ենք 1 կգ խաղողի համար լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում, իսկ 10 հազար տոննայից ավել մթերողների համար՝ 50 դրամ»,- ասաց նա։

Ըստ նրա, երրորդ քայլն էլ, որ առաջարկում են այս տարի առաջին անգամ կիրառել, խաղողի կոնյակի գնումն է պետական ընկերության կողմից, որ թույլ կտա մեղմել արտահանման հետ կապված դժվարությունները, նաև տալ լրացուցիչ դրամական հոսքեր մթերողներին։

Վարչապետն էլ նշել է, որ իրենց շահառուն գյուղացին է, և այս ամենն արվում է, որ խաղող մթերողներն իրենց գումարները ստանան։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

23 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago