Լրահոս 24/7

ՄԱԿ ԱԽ անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն նոր պայթյունը կանխելու համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր է ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ ռազմական սադրանք ձեռնարկել։

«Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասել է նա։

Վարչապետը նաև ընդգծել է ՀՀ հավատարմությունը 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022թ. հոկտեմբերի 6-ին պրահայում և 2023թ. մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարությանը։

Ըստ վարչապետի, ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում և Լաչինի միջանցքի ապաարգելափակումն էական է։

«ՀՀ-ն պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

1 hour ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

3 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

6 hours ago