

Ավինյանը հիշեցրել է, որ վերջին մեկ տարում իրենք շրջայցեր են կատարել մայրաքաղաքի տարբեր շրջաններում և բացահայտել խնդիրներ, որոնք հենց բնակիչներն են մատնանշել. «Երբ դուք եք մեզանից պահանջել, ձեր պահանջը դարձել է մեր ծրագիրը»,- ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ երևանցիների պահանջով միայն այս տարի Երևանում հիմնանորոգվում է 24 մանկապարտեզ, փոխարինվում է 600 վերելակ, ասֆալտապատվում մոտ 70 կմ ճանապարհ, հիմնանորոգվում 15 այգի. «Այս ծավալի շինարարություն, այս ծավալի բարեկարգում մեկ էլ ՍՍՀՄ տարիներին է եղել՝ Կարեն Դեմիրճյանի ժամանակ»։
Ավինյանը նշեց, որ կարևոր է հասկանալ՝ վերանորոգումները միայն գեղեցկության համար չեն. «Ֆուտբոլի դաշտերը մեր երեխաների համար են, մանկապարտեզները մեր երեխաների համար են»։
Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե այսօր այցելել է մի քանի նոր կառուցվող դպրոցներ, որոնց շինարարությունը մեկնարկել էր 2020թ. «Այդ ժամանակ շատ ծանր ժամանակաշրջան էր, բայց հիմա այդ դպրոցներն ընդունելու են հազարավոր երևանցիների։
Մեր երեխաներն արժանի են լավագույն մանկապարտեզներին, լավագույն ֆուտբոլի դաշտերին, լավագույն դպրոցներին, հետագայում՝ լավագույն համալսարաններին, որովհետև նրանք են մեր ապագան, նրանք են կառուցելու էս քաղաքը, նրանք են տեր լինելու էս երկրին»։
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…