

Հասանելի Երևանում բակերի բարեկարգումը չպետք է կրի կոսմետիկ բնույթ, իսկ խաղահրապարակները պետք է մատչելի լինեն անխտիր բոլոր երեխաների համար։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը։
«Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է այնպիսի խաղահրապարակների կառուցումը, որոնք հասանելի և մատչելի են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
Խաղահրապարակները պետք է լինեն անվտանգ և էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված, դրանք չպետք է վնասեն կամ պոտենցիալ վտանգ հանդիսանան այդտեղ խաղացող երեխաների համար։ Իսկ նման խաղահրապարակների կառուցումը հատուկ մոտեցում է պահանջում։
Անվտանգ և մատչելի խաղահրապարակների կառուցումը ոչ մի կերպ չի կարելի շփոթել հապճեպ, ձեռքի տակ եղած նյութերով և աչքաչափով նախագծած գունավոր տարածքների հետ, որոնք կոսմետիկ թարմացումներով փորձում են հրամցնել նոր և աննախադեպ խաղահրապարակների տեղ։
Մեզ համար ընդունելի և ընկալելի չէ որևէ խաղահրապարակ, որի կառուցումը չի ապահովում բոլոր երեխաների հասանելիությունն ու մատչելիությունը իրենց զվարճանքներին և խաղերին։
Երևանը հասանելի և մատչելի պետք է լինի բոլոր երեխաների համար, և որևէ փոխզիջում այստեղ չի կարող լինել։
Մենք գիտենք, թե ինչպես ենք հարմար դարձնելու բակային տարածքները մեր երեխաների համար, քանի որ այսպիսի խաղահրապարակների կառուցումը մաս է կազմում շատ ավելի մեծ գաղափարի, որի մասին մանրամասն կներկայացնեմ շուտով»։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…