Լրահոս 24/7

Մեկ միլիոնից ավելի ուղևորներ արդեն թռել են FLYONE ARMENIA-ի թևերով

Մեկ միլիոնից ավելի ուղևորներ արդեն թռել են FLYONE ARMENIA-ի թևերով։

Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ն հիմնադրման օրվանից մինչ օրս արդեն տեղափոխել է մեկ միլիոնից ավելի ուղևոր դեպի աշխարհի տարբեր քաղաքներ։

Ավելի քան մեկ միլիոն մարդու նպատակ, գուցե երազանք, գործնական հանդիպում, կամ ուղղակի ճամփորդություն իրականություն է դարձել FLYONE ARMENIA-ի շնորհիվ։ Այս ցուցանիշին հասել ենք մեզ ընտրած ուղևորների շնորհիվ, ովքեր իրենց թռիչքը վստահել են հայկական ազգային ավիափոխադրողին։

Այս ձեռքբերումը նշելու համար FLYONE ARMENIA-ն անմոռանալի դարձրեց իր «միլիոներորդ» ուղևորի թռիչքը՝ նրան անակնկալ մատուցելով թռիչքից առաջ՝ Միլանի միջազգային օդանավակայանում։

Հանդիսավոր արարողությամբ FLYONE ARMENIA-ի խորհրդի նախագահ Արամ Անանյանը «միլիոներորդ» ուղևորին հանձնեց նվեր վաուչերը, որով կարելի է ձեռք բերել ավիաընկերության երթուղային ցանցի ցանկացած ուղղությամբ տոմսեր երկու անձի համար։

Ավիաընկերության «միլիոներորդ» ուղևորը Ստանիսլավ Սիմակն էր, որը իր չորս զավակների և կնոջ հետ մեկնում էր Միլանից Երևան:

Կայացած արարողության ժամանակ Արամ Անանյանը վստահությամբ նշեց, որ FLYONE ARMENIA-ն պահպանելու է զարգացման դինամիկան, և մինչև տարեվերջ կկրկնի հերթական միլիոնի ցուցանիշը՝ սահմանելով նոր նշաձող։

Շնորհակալ ենք մեր բոլոր ուղևորներին մեր հանդեպ վստահության, և մեր պատմության մի մասնիկը դառնալու համար:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

3 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago