Լրահոս 24/7

ՌԴ-ում սկսում են հայերի նկատմամբ ճնշումները. Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը գրել է.

«Առանց խուճապի

Ռուսաստանում բնակվող հարազատներիցս տեղեկացա, որ Ռուսաստանում սկսում են հայերի նկատմամբ ճնշումները. տեղեկություններ են տարածում, որ զանգվածային բնույթ է կրելու հայերին դեպի պատերազմի ճակատ ուղարկելը, գործարարների համար խոչընդոտներ են ստեղծվելու և այլն։

Ֆենոմենալ երևույթ է. աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ հայերի ներկայությունը մեծ է, այդ պետության և/կամ քաղաքական ուժերի քաղաքականությունը հայերի ու Հայաստանի նկատմամբ սիրտ շահող է։

Երևի միայն Ռուսաստանում ու արբանյակ պետություններում է, որ հակառակն է։

Կոչս է՝ լքե՛լ Ռուսաստանը հնարավորինս շուտ։ Հայրենիքում ապրելն ու արարելը լավագույն այլընտրանքն է։ Դուք թնդանոթի միս դառնալու արժանի չե՛ք, դուք հայրենիքի նկատմամբ որպես զենք կիրառելու ենթակա չե՛ք։

Մի փոքր քիչ վաստակեք, բայց մի՛ եղեք երկրորդ սորտի ժողովուրդ։

Հայրենիքը ձե՛զ է սպասում, եկե՛ք զրկենք կրեմլին Հայաստանի նկատմամբ լծակներից մեկից, եկե՛ք միասին պետություն դառնանք»։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

18 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

3 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

3 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago