

Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը հայտարարել է, թե Հայաստանում 2020-2022թթ․ նվիրատվությունների եղանակով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու գործարքները կտրուկ աճել են։
Ըստ նրա՝ դա հիմնավոր ռիսկեր է պարունակում․
«Նվիրատվության գործարքների անընդհատ աճը պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել այնպիսիք, որոնք նպատակ ունեն թաքցնել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքն ու, այսպես ասած, այն օրինականացնել»,- ասել է փոխնախարարը:
Մկրտչյանի խոսքով՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագիծը նպատակ ունի նվիրատվությունների մասով ԿԲ-ին հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ Հայաստանում նոտարների և կադաստրի կոմիտեի համար պարտականություն սահմանել:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը զեկուցողից հետաքրքրվել է, թե ներկայացված նախագիծն ինչպես է կանխելու ապօրինի գույքի նվիրատվության դեպքերը:
«Ներկայացված նախագիծը պայքարի միջոցներից միայն մեկն է, սակայն ոչ միակը: Ի՞նչ խնդիր է այն լուծելու: Մենք ունենալու ենք ամբողջական հաշվետվություն՝ կենտրոնացված մեկ վայրում, և գործարքների վերաբերյալ բավարար տվյալներ, որպեսզի դրանք անհրաժեշտության դեպքում նույնականացնենք, իրենց ամբողջության մեջ համապատասխան վերլուծության ենթարկենք, բացահայտնենք հնարավոր ռիսկերը և միջոցառումներ ձեռնարկենք այդ ռիսկերը կառավարելու համար:
Առանձին դեպքերում, երբ կունենանք ահազանգեր կոնկրետ գործարքների վերաբերյալ՝ որևէ ապօրինության հետ կապված, ապա արդեն, հաշվետվություններում ունենալով գործարքի վերաբերյալ անհատական տվյալներ, կարող ենք այն վերլուծության ենթարկել և ներկայացնել իրավապահ մարմիններին:
Նրանք իրենց գործիքակազմով, օպերատիվ հետախուզական գործունեությամբ և նախաքննության եղանակով արդեն կիրականացնեն իրենց պարտականությունները և կբացահայտնեն ապօրինության ցանկացած դեպք»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով,- «Այսինքն՝ ստեղծվում է բազա, որտեղ պահպանվելու են նվիրատվության բոլոր տվյալները»:
Հակոբ Արշակյանն էլ արձագանքել է. «Այնպես չէ, որ եթե որևէ մեկն ապօրինի գույք ունի, նվիրատվությամբ մաքրվելու է»։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…