Լրահոս 24/7

Հռոմի ստատուտի վավերականացումը կապված է սահմանի լարված իրավիճակի հետ. Փաշինյան

«Հռոմի ստատուտի վավերականացումը մենք մեկնարկել ենք 2022թ․ դեկտեմբերին, սակայն մեր ընթացակարգերով այն որոշակի ժամանակ է տանում և, ցավոք, վատ համընկնումներ ունեցավ ՌԴ-ի և Հաագայի քրեական դատարանի հարաբերությունների համատեքստում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրեմ, որ այդ գործընթացը ամենևին կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, այլ կապված է սահմանի լարված իրավիճակի հետ։ Մենք հասկանում ենք, որ վատ, անհանգստացնող կոնտեքստներ են ձևավորվում, բայց մյուս կողմից մենք չենք կարող մեր հարաբերւոթյւոնները և մեր պարտավորությունները սառեցնել մեր մյուս գործընկերների հետ։

Օրինակ, 2020թ․ սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ զորավարժություներ էինք անում ԱՄՆ-ի հետ, ոչ էլ այցելում էինք Ուկրաինա, և նույնը նաև 2022թ․ սեպտեմբերին, բայց դա չխանգարեց, որ մենք սահմանին ունենանք պատերազմական իրավիճակ։

Մենք փորձում ենք օգտագործել այն գործիքակազմը, որը կարող է մեզ հասու լինել՝ մեր սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնելու, որոնք մեզ կօգնեն»,- ասաց վարչապետը։

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

1 hour ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

1 hour ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

20 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

22 hours ago