Լրահոս 24/7

ՌԴ առաջարկը Ադրբեջանը մերժել է, ու ՌԴ-ն այլևս չի կարող պնդել այդ առաջարկը. Փաշինյան

Պրահայի համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ արձանագրվել է, որ ՌԴ առաջարկը` Խովաևի պլանը, այլևս ակտուալ չէ. Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետն ասաց, որ ՌԴ առաջարկը Ադրբեջանը մերժել է, ու ՌԴ–ն այդ մերժման բերումով այլևս չի կարող պնդել այդ առաջարկը։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու իր քայլը Փաշինյանը մեկնաբանեց` ասելով, որ մինչ այդ ՌԴ–ն երկու անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ ԼՂ–ն միջազգայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է։

Նրա խոսքով` Պրահայի և մնացած մյուս բոլոր պայմանավորվածությունները չեն չեղարկել 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ կողմերի վրա դրված պարտավորությունները։ Իր հերթին 2020 թ. հայտարարությունը չէր կարող չեղարկել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ բոլոր երկրների անկախությունների դե յուրե ճանաչումն է։

Թիվ 1

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

1 hour ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

20 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

22 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

22 hours ago