

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում կողմնորոշվում է ռուսաստանցի գործընկերոջ հայտարարություններով. «Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ թե՛ Հայաստանի հետ հարաբերություններում, թե՛ ինձ հետ հարաբերություններում խնդիրներ չկան»։
Նա նշել է, որ Լաչինի միջանցքի փակման օրվանից 7-8 հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. «Մյուս գործընկերների հետ կամ որևէ խոսակցություն չեմ ունեցել, կամ ավելի քիչ խոսակցություն եմ ունեցել։ Այնպես որ, այստեղ չեմ կարծում, թե խնդիր կա»։
Նա նշել է, որ այս ընթացքում Պուտինի հետ հանդիպել են, նաև գրավոր է տեղեկություններ փոխանցել. «Էլ չեմ ասում՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբ կա»։
Նա անդրադարձել է վագներականներ փնտրելու շուրջ ԱԱԾ գործողություններին, նշել, որ իրավապահները պարտավոր են արձագանքել մամուլի հրապարակումներին. «Դա քրեական դատավարության նորմ է»։
Վարչապետը հարցին, թե մտավախություն չունի՞, որ ՌԴ-ն ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել, ասել է. «Հայաստանում հեղափոխութուն կարող է անել ժողովուրդը, և ժողովուրդն այդ հեղափոխութունն արել է»։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…