Լրահոս 24/7

ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ. վարչապետ

Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ, սակայն ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը կասկածի տակ դնող ցանկացած նկրտում, հայտարարություն Հայաստանի իշխանության համար կարմիր գիծ է: Այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրել էր Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարարի հայտարարությունները՝ այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» մասին:

Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը դեմ չէ Հորադիս-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, ընդհակառակը՝ կողմ է դրան՝ համարելով, որ դա երկրի համար շատ կարևոր նախագիծ է:

«Արդյոք մենք դեմ ենք տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը. ոչ կողմ ենք, կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն:

Արդյոք մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրական հաղորդման գծեր. ոչ մենք դեմ չենք, ընդհակառակը՝ հետաքրքրված ենք այդ ծրագրերով: Եվ այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության ու իրավազորության սահմաններում:

Այսինքն՝ մենք այս բոլոր նախագծերին ոչ միայն կողմ ենք, այլ ինքներս շահագրգռված ենք այդ նախագծերի իրագործմամբ: Մեզ համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն: Դա մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլ նաև կարմիր գիծ է»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ վերոնշյալները պետք է գործեն Հայաստանի սուվերենության և իրավազորության ներքո, նշանակում է, որ Հայաստանին պետք է բերեն մեծ եկամուտներ:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որպես միջանցք՝ սուվերենության որոշակի սահմանափակմամբ, նախատեսված է միայն Լաչինի միջանցքը, Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք նախատեսված չէ:

Նա նկատեց, որ շատ դեպքերում Ադրբեջանի որոշ շրջանակներ, եռակողմ համաձայնության կոնտեքստում «միջանցք» բառի զգայունությունը հասկանալով, օգտագործում են սխալ կոնտեքստներ և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ ձևավորելու համար: «Այդ իմաստով դա մեզ համար ոչ միայն անընդունելի, այլ նաև կարմիր գիծ է»,-նշեց վարչապետը:

Նա վստահեցրեց՝ հայկական կողմը հենց վաղը կարող է հաղորդակցությունների բացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:

«Ուզում եմ հիշեցնել, որ արդեն երկար ժամանակ Հայաստանի կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ, որոնցից մեկը Նախիջևանի սահմանին, երկուսը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ սահմանին:

Ուզո՞ւմ են ճանապարհ, մենք էլ ենք ուզում ճանապարհ և մենք պատրաստ ենք բացել այդ ճանապարհները ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և օրենքների շրջանակներում»,-ասաց Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

16 minutes ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

18 minutes ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

2 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

21 hours ago