

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնեը ողջունել է նախօրեն Լաչինի միջանքով ու Աղդամով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախ հումանիտար բեռների մատակարարումը։
«Մենք ողջունում ենք այսօրվա մարդասիրական ապրանքների միաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մի մոտեցում, որը նախագահ Ալիևը և ես վերջերս քննարկել ենք (հավանաբար նկատի ունի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը)։
Այս կրիտիկական անհրաժեշտ մատակարարումները կարևոր քայլ են առաջ, և մենք խրախուսում ենք կողմերին ուղղակի բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու ճանապարհների վրա», -ասվում է Բլինքենի հայտարարության մեջ։
Պետքարտուղարը նաև նշում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա խնդիրների լուծմանն ու արժանապատիվ և կայուն խաղաղությանն հասնելու ջանքերին աջակցելուն։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…