

Այս պահին ուզում եմ ձեզ հետ տեղեկություններ կիսել, որովհետեւ տեսնում եմ, որ լրատվական դաշտում եւ սոցիալական ցանցերում ինֆորմացիայի խառնիճաղանճությունը բավականին մեծ է, մարդիկ ամենատարբեր տեղեկություններ են փորձում գտնել, չեն գտնում եւ այդ պայմաններում որոշակի վակուում է առաջանում, որը լցվում է ապատեղեկատվությամբ: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախ ուզում եմ խոսել ԼՂ-ում տեղի ունեցածի՝ հրադադարի վերաբերյալ: Ըստ էության, այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչեւ այս պահը, մեր ունեցած տեղեկատվության ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի պահին: Նույնը համապատասխանաբար վերաբերում է Ադրբեջանի Զինված ուժերին:
Մեր տեղեկություններով, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Իհարկե, տեղ-տեղ հրադադարի խախտումներ լինում են:
Ես տեսա, որ տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը: Այդպիսի բան չկա: Իհարկե, կոմունիկացիայի որոշակի բարդություններ կան. Ինչքան տեղեկացել եմ Ղարաբաղի մեր գործընկերներից, դեպի Մարտունի եւ Մարտակերտ տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է:
Քաղաքացիական անձանց շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկություններն ուղղակի չեն համապատասխանում իրականությանը:
Պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, դա է տեղեկատվությունը: Դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն:
Խնդրում եմ՝ ոչ մի րոպե մի մոռացեք, որ ես դեռեւս ԼՂ-ի դեմ հարձակման առաջին օրը այս դահլիճից երբ եթեր եմ մտել, ասել եմ, որ այս գործընթացի սպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է: Սա մի խնդիր է, որ նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…