

Մեր ունեցած տեղեկատվությամբ ԼՂ-ում հրադադարի հաստատումից հետո ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին։ Նույնը վերաբերվում է Ադրբեջանի զինված ուժերին։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին։
«Մեկ միջադեպ է այսօր, ցավոք, տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-տեղ որոշակի խախտումներով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների հարցին Փաշինյանը նշել է, որ այս շաբաթվա սկզբին դեռ հանձնարարական է տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված, փախստական դարձած մարդկանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար։
«Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց»։
«Տեղեկություն ունենք, որ նախորդ օրը շուրջ 10,000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է եկեք, որովհետև, հնարավոր է, տեղափոխվեք ՀՀ։ Նրանց լուսանկարել են, տեսանկարահանել են, և հետո ասել ՀՀ-ն թույլ չի տալիս դուք գնաք ՀՀ։ Հետո այդ լուսանկարներն են հրապարակվել։ Ինձ համար ակնհայտ է՝ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար»,-հայտարարել է Փաշինյանը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…