

Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիները, որոնք երեկվանից անհնազանդության ակցիաներ են կազմակերպում Երևանի տարբեր հատվածներում, այսօր դադարեցրին բողոքի ակցիաները, և կշարունակեն վաղն առավոտյան՝ 7:30-ից:
Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։
Նշենք, որ տարբեր փողոցներ փակելիս ոստիկանների կողմից բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել մեծ թվով քաղաքացիներ:
Ոստիկանությունը մեծ թվով և՛ սև, և՛ կարմիր բերետավորներ էր կենտրոնացրել փակ փողոցների հատվածում, որոնք էլ անխնա, քաշքշելով, ծեծելով բերման էին ենթարկում քաղաքացիներին:
Մինչև փողոցներ փակելը քաղաքացիները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ անցկացվել է հանրահավաք՝ հետագա անելիքները ներկայացնելու համար: Ելույթներ են ունեցել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թևանյանը:
Վազգեն Մանուկյանը հայտնել է նաև համաժողովրդական շարժումը համակարգելու համար ստեղծված Ազգային կոմիտեի կազմը՝ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան: Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վաղը առավոտյան 7:30-ին անհնազանդության ակցիաները մեկնարկելու են, փակելու են ինչպես փողոցներ, այնպես էլ խաչմերուկներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Ընդդիմադիրները կոչ են արել վաղվանից դասադուլ և գործադուլ հայտարարել:
Նշենք, որ վաղը՝ 11:00-ին սպասվում է նաև կառավարության նիստ, և քաղաքացիները պատրաստվում են 10:00-ից շրջափակել կառավարության շենքը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…