Լրահոս 24/7

Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ, եթե իրավիճակը ԼՂ-ում վատթարանա․ Բորել

Եվրոպական Միությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք հայտնում այդ էսկալացիայի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին նշված է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

«Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի համաձայնության ձեռքբերման մասին համապատասխան հայտարարությունները: Ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի ռեժիմի պահպանում։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվար և հուլիս ամիսների վճիռների։

Մարդասիրական կազմակերպությունները պետք է ազատ գործելու հնարավորություն ունենան: ԵՄ-ն և անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։ ԵՄ-ն Բաքվին և Ղարաբաղի հայությանը կոչ է անում շտապ համապարփակ և թափանցիկ երկխոսություն սկսել:

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ՝ նրանց առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը: Քաղաքացիական բնակչության հարկադիր տեղաշարժը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա Եվրամիության վճռական պատասխանին։

ԵՄ-ն պատրաստ է համապատասխան գործողություններ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։ ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր ոչ երկիմաստ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ համաձայն 1991 թ. Ալմաթիի հռչակագրի:

ԵՄ-ն պատրաստ է այսուհետ ևս աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ կայունությունը, անվտանգություն և երկրում ժողովրդավարական բարեփոխումների շարունակությունն ապահովելու նպատակով: Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կշարունակի դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով անվտանգության իրավիճակի մասին:

ԵՄ-ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված բոլոր չլուծված հարցերի շուրջ և շարունակում է լիովին հավատարիմ մնալ նման բանակցություններին աջակցելուն:

Եվրոպական միությունը շարունակում է լիովին հավատարիմ մնալ կողմերի միջև երկխոսության խթանմանը, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ, երկարաժամկետ խաղաղություն ապահովելու նպատակով՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասված է Բորելի հայտարարությունում:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago