Բոլորս տեսանք, թե մի քանի օր առաջ ինչպիսի սանձարձակ հետապնդման ենթարկվեց Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը վարող դատավոր Աննա Դանիբեկյանը: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ուղղակիորեն ծաղրեցին և փորձեցին հոգեբանական ճնշում գործադրել դատավորի վրա: Փաստացի դա ճնշում էր դատավորի վրա և նրա գործունեությունը խոչընդոտելու փորձ:

Երիտասարդները, իրավացիորեն, ձերբակալվեցին: Բնականաբար, Քոչարյանի թիմը սկսեց դա որակել որպես «քաղաքական հետապնդում»: Այսինքն հասել ենք այն կետին, որ մարդու վրա ճնշում գործադրելը և խուլիգանական, ծաղրական վարք դրսևորելը քաղաքական դիրքորոշման արտահայտում է, իսկ դրանից բխող համապատասխան իրավական գործընթացները՝ քաղաքական հետապնդում:

Հիրավի, Հայաստանի Հանրապետությունում շատ արժեքներ են խեղվել: Տեսնես վերջին 20 տարվա քաղաքական պայքարի միջով անցած մարդիկ, երբևէ կմտածեի՞ն, որ այնպիսի կարևոր արժեք, ինչպիսին քաղբանտարկյալն է, նույնպես փորձ կարվի խեղել և խեղաթյուրել: Քաղբանտարկյալները Սափեյան եղբայրներն էին: Քաղբանտարկյալները Մյասնիկ Մալխասյանը, Փաշինյանը, Արզումանյանը և 7-ի գործով մնացած տղաներն էին: Նրանք քաղբանտարկյալ էին, որովհետև մեղադրվում էին մի բանի մեջ, որը չէին կատարել, այն է՝ պետական իշխանության յուրացման փորձ և իբրև թե զանգվածային անկարգությունների կազմակերպում: Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին դատական գործընթացներում փլվում մեղադրական կողմի «փաստերը»:

Քաղբանտարկյալները այն հարյուրից ավել սովորական մարդիկ էին, որոնց մեծ մասը ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքով էր դատապարտվել: Հասկանու՞մ եք՝ մարդկանց բանտեր էին նետում ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա, որը հետագայում նույնիսկ չէր հաստատվում: Հիմա մի քանի օր առաջ տեղի ունեցած հանցագործությունը ամբողջ համացանցը տեսավ, և ապացույցների կարիք անգամ չկա: Եվ այսքանից հետո Քոչարյանի կողմնակիցները և նրան հարողները անամոթաբար կրկնում են, որ այդ երիտասարդները «քաղբանտարկյալ» են: Ո՛չ, հարգելիներս: Հանցագործություն անելով քաղբանտարկյալ չեն դառնում: Ինչպես նշվեց, Հայաստանում շատ արժեքներ են խեղաթյուրվել, բայց քաղբանտարկյալի վեհ արժեքը հասարակությունը թույլ չի տա խեղաթյուրել: Որովհետև մեր երկրի իրական քաղբանտարկյալները երիտասարդ սերունդների հերոսներ են եղել: Տարիներ շարունակ, իրական քաղբանտարկյալների անունները շուրթերին, երիտասարդներ են ծեծվել փողոցներում, կայացել որպես անհատներ և վերջապես բնակչից վերածվել քաղաքացիների: Երբ տարիներ շարունակ իրական քաղբանտարկյալների անուններով ցուցանակները ձեռքերին երիտասարդները դուրս էին գալիս փողոցներ, անցորդները նրանց ողջունում, ժպտում, կամ նույնիսկ միանում էին:

Միգուցե այս երիտասարդների համար Քոչարյանի փոքրաթիվ աջակիցները փողոցներում բողոքի ակցիաներ իրականացնեն, սակայն նրանք զորակցության և ժպիտների փոխարեն հասարակության կողմից կստանան ատելության և անեծքների խոսքեր: Հարց կառաջանա՝ ինչու՞: Պատասխանը մեկն է՝ արժեքներ կան, որոնք չի կարելի պղծել:

editors

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

1 hour ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

20 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

20 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

22 hours ago