

Երևանում արդեն մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքով ազդարարեց գագաթնաժողովի մեկնարկի մասին։
«Հայաստանի համար սա նշանակալի հանդիպում է՝ հյուրընկալել այսպիսի հյուրերի, Երևանում անցկացնել բարձրագույն խորհրդի նիստը, և այս կերպ մեր լուման ունենալ ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։ Մենք նպատակաուղղված ենք առավել արդյունավետ համագործակցության ԵԱՏՄ կառույցում։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, ցանկանում եմ շեշտել, որ մեզ համար կրկնակի հաճելի է անցկացնել այսօրվա հանդիպումը, քանի որ ինչպես գիտեք, հանդիպմանը ներկա են նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Սինագապուրի ղեկավարները, որի հետ մեր կառույցը զարգացնում է առևտրա-տնտեսական հարաբերությունները, որոնք ուղղված են Ազատ առևտրային գոտու ստեղծմանը, որի արդյունքը կլինի մտերիմ և ջերմ հարաբերությունները՝ մեր կազմակերպության շրջանում։ Մեզ հաջողվեց ընդլայնել մեր կազմակերպության սահմանները, որի արդյունքում այս օրը ստացել է յուրահատուկ նշանակություն»։
Այնուհետև կողմերն անցան փակ հանդիպման ձևաչափի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…